Մայիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը, անվահեծերը, էլեկտրական մարտկոցը եւ հարակից կայանված եւս երեք ավտոմեքենաների ձայնագրիչները, էլեկտրական մարտկոցները գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, հունիսի 27-ին գողությունները կատարելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից բերման էր ենթարկվել նախկինում դատված, 37-ամյա Արայիկ Մ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Մ.-ն հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայից փորձել է գողանալ ձայնագրիչը եւ էլեկտրական մարտկոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:

Պարզվել է նաեւ, որ նա ապրիլին Մեծամոր քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի, իսկ մայիսին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 61 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցները` պատճառելով համապատասխանաբար 30.000 եւ 27.000 դրամի նյութական վնաս:

Արայիկ Մ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: