Չինուհի Պան Գուոֆենը փրկել է մեկ տարեկան թոռնուհու կյանքը՝  տան վրա փլուզված սողանքի ժամանակ սեփական մարմնով ծածկելով նրան: Դեպքը կատարվել է Սիչուան նահանգում:

Հրշեջների խոսքով՝ տատիկը որոշել է կենդանի վահան դառնալ՝ երեխայի կյանքը փրկելու համար: Նա սեփական մարմնով  փակել է թոռան վրա ընկնող բետոնե կոնստրուկցիայի ճանապարհը: Ցավոք,  Պան Գուոֆենի գլուխը մնացել է երկու սալիկների միջեւ, նա ստացված վնասվածքներից մահացել է:

Փրկարարները  տասնյակ մարդկանց աչքի առաջ փլատակների տակից հանել են փրկված աղջնակին: Մասնագետները  կարծում են, որ նա տատիկի շնորհիվ է ողջ մնացել, գրում է Life News-ը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այս տարի Չինաստանում  տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներից  39 մարդ զոհվել, 13-ն էլ անհետ կորել են: