Բանգլադեշում բախվել են 2 ուղեւորատար ավտոբուսներ: Վթարի արդյունքում զոհվել է 8 մարդ, եւս 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Հոպալգանջ շրջանային կենտրոնի մայրուղու վրա, մայրաքաղաք Դակկայից 127 կմ հեռավորությամբ: Ըստ նախնական վարկածի՝ ավտոբուսները բախվել են, երբ դրանցից մեկի վարորդը փորձել է վազանց կատարել:

Ինչպես գրում է «Utro.Ru»-ն, չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը հիվանդանոց են ուղարկվել ծայրահեղ ծանր վիճակում: