Տոկիոյի հիվանդանոցներից մեկում 58 տարեկան հասակում մահացել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի տնօրեն Մասաո Եսիդան: 2011-ից նա տառապել է կերակրափողի քաղցկեղով եւ քանիցս վիրահատվել է:

2011թ մարտի 11-ին ԱԷԿ-ում վթարից հետո նա 6 ամիս ղեկավարել է վթարի հետեւանքների չեզոքացման աշխատանքները՝ չլքելով կայանի տարածքը: Նրա գործողությունները թույլ են տվել նվազեցնել ողբերգության մասշտաբները եւ կանխել իրավիճակի զարգացման ամենավատ սցենարի զարգացումը:

Վթարի առաջին իսկ օրերին, Եսիդայի ցուցումով սառեցված ծովաջուրը շարունակել են լցնել կայանի ռեակտորներից մեկի մեջ, ինչի արդյունքում դրա պայթյունը կանխվել է, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

2011-ի դեկտեմբերին նա թողել է «Ֆուկուսիմա-1» տնօրենի պաշտոնը՝ ծանր հիվանդության պատճառով: Բժիշկները բազմիցս նշել են, որ նրա հիվանդությունը բնավ կապված չէ ռադիոակտիվ ճառագայթման հետ: