Հուլիսի 9-ին Իտալիայում սկսվել է Costa Concordia զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի դատը, որը նավի խորտակման հիմնական մեղավորն է: Դատը տեղի է ունենում Իտալիայի Տոսկանա մարզի Գրոսետո քաղաքում:

Առաջին նիստը տեղափոխվել էր հուլիսի 17-ին, քանի որ Սկետինոյի փաստաբանները որոշել էին միանալ փաստաբանների ազգային ութօրյա գործադուլին, որն ընթանում է Իտալիայում, հայտնում է TLTnews-ը:

52-ամյա Սկետինոյին ոչ կանխամտածված սպանության, ինչպես նաեւ խորտակվող նավից փախչելու մեղադրանք էին ներկայացրել: Եթե դատարանը նավապետին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:

Costa Concordia զբոսանավը, որում կար  4200 մարդ, խորտակվել էր 2012թ. հունվարի 14-ի գիշերը՝ Ջիլիո կղզու մոտ: Ողբերգության զոհ էր  դարձել 30 մարդ: 

Դեպքի վայրից փախած նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն պնդում է, որ նավը խութերի է դիպել, որոնք քարտեզում նշված չեն եղել: Ուղեւորները հայտնել էին, որ նավաբեկության գիշերը նավապետին հարբելիս էին տեսել, իսկ նավը խութերին էր բախվել նրա պարծենկոտության պատճառով՝  նավապետը ցանկացել էր «ողջունել»՝ Տոսկանայի կողքով անցնելիս: