Հուլիսի 9-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի 44-րդ բնակարանի պատշգամբը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են գտնվել ԵՓՎ Մալաթիայի համայնքային բաժնի պետը եւ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:

Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատշգամբի ամրանները վնասվել են. բնակարանի սեփականատերերը հրաժարվել են պատշգամբը ապամոնտաժել:

Համապատասխան մասնագետների ուսումնասիրությունից եւ եզրակացությունից հետո կիրականացվեն ամրացման աշխատանքներ: