NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հարությունյանի գլուխը կոտրել են: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, Շղարշիկ գյուղում՝ մի խումբ մարդկանց հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Վեճի ընթացքում մի երիտասարդ անհայտ գործիքով հարվածել է գյուղապետի գլխին՝ պատճառելով վնասվածք: Գյուղապետին տեղափոխել են հիվանդանոց, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, գործով զբաղվում են իրավապահները: Միջադեպի վերաբերյալ մանրամասներ NEWS.am-ը փորձեց ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնեցին, որ վնասվածք պատճառած անձը դեռ չի հայտնաբերվել: