Բուլղարիայում ուղղափառ միտրոպոլիտ է մահացել: Ոստիկանությունը ենթադրում է, որ նրան սպանել են:

Հոգեւորականի մարմինը հայտնաբերվել է Վառնայի մոտակայքում՝ ծովափին: Դիտարկվում է բռնի մահվան՝ խեղդամահության, վարկածը, գրում է «Gazeta.Ru»-ն:

«Vesti.Ru»-ն հաղորդում է, որ միտրոպոլիտի մահը կարող է դժբախտ պատահար լինել. Նա գնացել է Թրակիայի ծովափ միդիա բռնելու եւ խեղդվել է:

Վերջերս միտրոպոլիտը 59 տարեկան է դարձել: Նա հոգեւորականի աստիճան ստացել է 1989թ: