«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Դոլարն այսօր պահանջարկ է վայելել 410.76 դրամով, սակայն առաջարկի նվազագույն գինը 412 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 410-413 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլար/եվրո հարաբերակցությունն այսօր համեմատաբար կայուն էր: Եվրոն սակարկվել է 1.2864 դոլարի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.0842 ռուբլի: Դոլարը էժանացել է ռուբլու նկատմամբ: