Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 9-ին, մի շար օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, նա ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: