Մոսկվայի հայկական համայնքում կտրականապես հերքել են օրերս ձերբակալված Սարգիս Ասատրյանի հետ որեւէ առնչությունը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հայտնել համայնքի գործադիր կոմիտեի ղեկավար Ռոման Հարությունովը, Ասատրյանի՝ համայնքի ղեկավարմանը մասնակից լինելու վերաբերյալ հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում: «2000թ Ես եմ գործադիր կոմիտեի ղեկավարը եւ այդ անձի մասին ոչինչ չեմ լսել»,-հայտարարել է Հարությունովը:
Ասատրյանը ձերբակալվել է առանձնակի մեծ քանակությամբ թմրամիջոցներ պահելու կասկածանքով: Հաղորդվել է, որ Ասատրյանը կալանքի տակ է պահվելու երեք ամիսների ընթացքում:



























