Ֆրանսիայում նոր դատավճիռ է կայացվել Նիցցայի հայ առաքելական եկեղեցու թեմի նախկին հոգեւորական Վաչե Հայրապետյանի նկատմամբ, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հայր Վաչեի նկատմամբ երկու տարի շարունակ լուրջ մեղադրանքով քրեական հետաքննություն էր իրականացվում: Դատարանի առաջին որոշմամբ նա անմեղ էր ճանաչվել, բայց անցած տարի դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը, արդյունքում նրա նկատմամբ նոր դատավճիռ էր կայացվել:
Թեեւ որոշումը դեռեւս չի հրապարակվել, սակայն իրազեկ աղբյուրները «Nouvelles d'Arménie»-ին տեղեկացրել են, որ հայր Վաչեն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` անձի ծեծի ենթարկելու համար: Այդ ընթացքում նրան կարգելվի ժամանել Նիցցա եւ Պրովանս Ալպ դ`Ազուրի շրջան:





























