Գլենդել քաղաքի «Library Connection» գրադարանների ցանցի գրադարանավարուհի Քրիստինա Մարկոսյանը  տասնյակ փոքրիկների հեքիաթներ է կարդացել. նման գործելոճը  սովորական է հանրային գրադարաններում, սակայն տվյալ պարագայում նա կարդացել է ավանդական հայկական հեքիաթներ եւ հայերենով, գրում է «Glendale News-Press»-ը:

Սա Գլենդելի գրադարանի ծրագրի մի դրվագներից է: Մարկոսյանը նշել է, որ ծրագիրը գրադարանի կողմից իրակացվում է` խրախուսելու համար Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներին` գրադարանի ծառայություններից օգտվելու:

Նշենք, որ 2010թ. մարդահամարի տվյալներով Գլենդելի բնակիչների 55 տոկոսը ծնվել է ուրիշ երկրում եւ, Մարկոսյանի խոսքով, նոր եկածները կարող են չիմանալ, որ գրադարանի ծարգրերը նաեւ իրենց են ուղղված: «Մարդիկ հարցնում են, արդյոք մենք հայերենով ծրագրեր իրականացնում ենք, եւ զարմանում են, որ մենք անում ենք: Եթե լինի պահանջարկ, մենք ավելին կանենք»,-ասել է նա: