Չինաստանի շինհրապարակում պատ է փլուզվել, զոհվել են բանվորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգի Պինշու գյուղում: Զոհվել է 12 մարդ, յոթ մարդ էլ տուժել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ի երեկոյան`ածխահարստացման գործարանի շինհրապարակում: Ուժեղ անձրեւներից փլուզված հենապատի փլատակների տակ է մնացել բանվորների ժամանակավոր կացարանը, հաղորդում է «Սինհուան»:
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին յոթ մարդ էր զոհվել Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում` երկհարկանի շենքի փլուզման հետեւանքով:



























