Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն Մադրիդում հիվանդանոց է տեղափոխվել` թոքերի էմբոլիայի պատճառով: Ըստ երգչի մամուլի քարտուղարի` Դոմինգոն լիովին կվերականգնվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Հիվանդության պատճառով 72-ամյա տենորը ստիպված է եղել հետաձգել հինգ ելույթ` Մադրիդի Թագավորական թատրոնում: Նա չի կարող ներկա գտնվել նաեւ նվագախմբի հուլիսի 21-ի համերգին, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:
2010թ. մարտին Դոմինգոն հաջող վիրահատություն էր տարել եւ մի քանի շաբաթ անց կրկին բեմ վերադարձել:
Պլասիդո Դոմինգոյի ձայնը վառ արտահայտված քնարական-դրամատիկական տենոր է:




























