Չիկագոյի հյուսիսում հուլիսի 9-ի երեկոյան  երեխաներին տեղափոխող դպրոցական ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի:

Վթարի հետեւանքով 22 երեխա տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ դեպքի վայր ժամանած հրդեհային անվտանգության աշխատակիցների` երեխաների վիճակը բավարար է գնահատվում, հայտնում է  Life News-ը:

Այս պահին ոստիկանները պարզում են վթարի իրական պատճառները: