Սան Ֆրանցիսկոյում Boeing 777-ի ողբերգության պատճառը ավտոմատիկայի խափանումն է եղել: Օդաչուների այս կարծիքը բարձրաձայնել է ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհրդի նախագահ Դեբորա Հերսմանը:
Հերսմանի խոսքով` օդանավում անհայտ պատճառներով դադարել է գործել շարժչի ավտոմատ ղեկավարման համակարգերից մեկը: Արդյունքում օդաչուները հայտնաբերել են, որ օդանավը վայրէջք կատարելու համար շատ ցածր է թռչում` անկումից 16 վայրկյան առաջ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines հարավկորեական ընկերությանը պատկանող Boeing-777-200 օդանավի վթարի ժամանակ թռիչքուղու վրա են ընկել անձնակազմի երկու անդամներ, ուղեկցորդուհիներին հաջողվել է փրկվել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային վարչությունը, հարվածի պահին օդանավի պոչը պոկվել է, ինչից հետո 4 մարդ դուրս է նետվել`անձնակազմի 2 անդամներ եւ 2 ուղեւորներ:
Մինչ այդ, հետաքննությունը պարզել է, որ օդանավը ղեկավարող օդաչուն այդ տեսակի օդանավով թռել է ընդամենը 43 ժամ, իսկ նրան ուղեկցող հրահանգիչն այդ պաշտոնում ընդամենը մեկ օր է աշխատել:



























