Եգիպտոսում անվտանգության ուժերի կողմից ձերբակալված 4 թուրք լրագրողներն ազատ են արձակվել:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսանլըն հայտնել է, որ նախօրեին Կահիրեում ձերբակալված թուրք լրագրողներն ազատ են արձակվել:
Դեսպանը նշել է, որ թուրք լրագրողները ձերբակալվել են հավատարմագրված չլինելու պատճառով: Նա կոչ է արել Եգիպտոս մեկնել պատրաստվող բոլոր թուրք լրագրողներին անպայման հավատարմագրվել նոր անցնել լրագրողական պարտականությունների կատարմանը:
Նշվում է, որ այս պահին Եգիպտոսում ձերբակալված թուրք լրագրողներ չկան:
Նշենք, որ Կահիրեում զինվորականները ձերբակալել էին թուրքական Star եւ A Haber հեռուստաընկերությունների լրագրողներին:




























