Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, մի քանի օրից արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողներիի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հարկ է նշել, որ «մի քանի օրից կասենք» ու «բանակցությունները շարունակվում են» արտահայտությունները Ա. Մովսիսյանի կողմից ամենաշատն են օգտագործվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հատկապես, եթե խոսքը վերաբերում գազին:

Գազի գնի հետ կապվաած էլ Ա. Մովսիսյանը հայտարարեց, որ գազը ուրիշ երկրի արտադրանք է, որն այն իրացնում է իր ընդունած կանոններով ու մեթոդներով: 

Նշենք, որ գազի գնի սուբսիդավորման համար Հայաստանին անհրաժեշտ է տարեկան մոտ 140 մլն դոլար, ու ներկայում Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում դրա սուբսիդավորման շուրջ՝ դրամաշնորհի տեսքով: Սուբսիդավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Գազպրոմը» հուլիսի 1-ից գազը Հայաստանին մատակարարում է 1000 խոր. մետրը 270 դոլարով, սակայն Հայաստանի ներսում այն իրացվում է 1000 խոր. մետրը 189 դոլարի հաշվարկով: