Եղանակային առումով տարին համեմատաբար հաջող տարի է` մեղմ ձմեռով եւ ժամանակին սկսած ռեգիտացիայով: Տարվա միակ անբարենպաստ եղանակային երեւույթը կարկտահարության մեծ քանկությունն էր, ինչը սակայն լոկալ երեւույթ է: Այս  մասին այսօր` հուլիսի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խոսելով եղանակն առաջիկա օրերին եւ ողջ ամառվա ընթացքում. Կանխատեսումներից:

Նրա խոսքով, մինչեւ հունիսի կեսը անկայուն եղանակային պայմանները դիտվում են հարավային կեսում, սակայն  հունիսի կեսերից այն դադարում է, իսկ հյուսիսային կեսում կարող է շարունակվել մինչեւ հունիսի վերջ-հուլիսի առաջին տասնօրյակ: «Ընդհանուր առմամբ, սեզոնը կանխատեսվել է նորմայի սահմաններում, թե ջերմաստիճանը, թե տեղումները: Հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին ջերմաստիճանն ու տեղումները կանխատեսվել են նորմայի սահմաններում»,- ավելացրեց  Զարուհի Պետրոսյանը;