Երեւանի Շահումյանի անվան հրապարակում, այս տարվա սեպտեմբերի 22-23-ին, տեղի կունենա «Ավտո-էքսպո-2013» միջոցառումը, որի համերգային ծրագրում ելույթ են ունենալու պարային համույթներ: Միջոցառումը հագեցած կլինի ինչպես ավտոաշխարհի նորություններով, այնպես էլ մշակութային հետաքրքիր ծրագրով: Կլինեն նաեւ աննախադեպ անակնկալներ:
«Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Ավտոաշխարհի այն բոլոր կազմակերպությունները` ավտոսրահները, ավտոծառայություն մատուցող եւ սպասարկող ընկերությունները, բանկերը, մանկապատանեկան, ազգագրական, ժամանակակից պարային համույթները, որոնք ցանկություն կունենան մասնակցելու, կարող են զանգահարել 055465681 հեռախոսահամաով»:





























