Երեւանի Կիեւյան կամրջից, այսօր` հուլիսի 11-ին, գիշերը ժամը 01.50-ի սահմաններում, 34-ամյա մի կին փորձել է ցած նետվել, սակայն ինքնասպանության փորձը կանխել է այդ հատվածով անցնող մի երիտասարդ, ապա նրան է միացել ՊՊԾ գնդի աշխատակիցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Ավելի ուշ պարզվել է, որ կինը Մոսկովյան փողոցի բնակիչ Մ.Զ-ն է: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, ապա տուն է գնացել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























