Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 10-ին, ժամը 14.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 64-ամյա Աշոտ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Խափանման միջոցը` կալանք:





























