Արտասահմանցի ճարտարապետները կարող են մասնակցել Երեւանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթին: Այդ մասին նշված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվել է, որ Երեւանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու հայտարարված մրցույթին:
Բացի այդ՝ նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը, նախկին օգոստոսի 29-ի փոխարեն:
Նշենք, որ հանրության կողմից հանրապետության հրապարակի ձեւափոխման ցանկությունը միանշանակ չի ընդունվել:





























