«Խաչաղբյուր -2» ՀԷԿ-ի շինարարության ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի եւ մեկ մարդու մահվան փաստով շինարարական-տեխնիկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ոստիկանությունից:
«Առայժմ փորձաքննությունը չի ավարտվել»,-նշեցին մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ փորձաքննությունը նշանակվել էր մոտ երկու շաբաթ առաջ, իսկ միջադեպը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ժամանակ էքսկավատորի վրա մոտ 30 տոննա ծանրությամբ ժայռաբեկոր էր ընկել: Էքսկավատորի վարորդը, 1986թ. ծնված Ա. Խալաթյանը մահացել էր տեղում:



























