Արագածոտնի մարզի  Շղարշիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հարությունյանի պարանոցին դանակով վնասվածքներ հասցրած երիտասարդը  հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Պարզվել է գյուղապետի գլխին հարվածող եւ վնասվածք պատճառողը 1992թ. ծնված Ռաֆայել Բ.-ն:

Ռաֆայելին ստորագրությամբ բաց են թողել, նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հարությունյանին գլխի շրջանում դանակի վնասվածքներ էին հասցրել: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին, Շղարշիկ գյուղում՝ մի խումբ մարդկանց հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Վեճի ընթացքում մի երիտասարդ անհայտ գործիքով հարվածել էր գյուղապետի գլխին՝պատճառելով վնասվածք: Գյուղապետին տեղափոխել էին հիվանդանոց, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: