Եղեգնաձորում հուլիսի 10-ին ինքնասպանության դեպք էգրանցվել: Նույն օրը կեսօրին անգիտակից վիճակում Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 87-ամյա մի կին:
Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը կեսօրին Սաթենիկ անունով թոշակառու կինը ժավել տեսակի հեղուկ է խմել, ըստ լուրերի` ինքնասպանության նպատակով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, չի հաջողվել նրա կյանքը փրկել, ժամեր անց նամահացել է:
Թե ինչն է ստիպել տարեց թոշակառուին ինքնասպանություն գործել, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում տեղի ունեցածի կապակցությամբ հայտնել են, որ հանգամանքները պարզվում են:





























