Փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 13-ին ժամը 10:00–ից մինչեւ ժամը 20:00–ը դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան, Արամ Խաչատրյան 1-ին նրբանցք, Կոմիտասի, Զարյան, Զարյան 1-ին նրբանցք, Գրիբոյեդովի, Վրացական փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:





























