Մոտ ժամանակներս Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչ մի հատուկ զարգացում չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության ներսում, ինչպես նաեւ երկրի տնտեսական ընտրախավի շարքերում որոշակի խնդիրների մասին տեղեկություններն, ըստ քաղաքագետի, վկայում են այն մասին, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա:

Մինասյանի խոսքով՝ ընտրական տարվա ընթացքում կոալիցիոն դաշտի ամբողջական փլուզման արդյունքում իշխող էլիտայի համար քաղաքական սպառնալիքն այնքան փոքր է, որ նրանք հնարավորություն ունեն զբաղվել ներկուսակցական «գզվռտոցով»:

Հայաստանում շրջադարձային քաղաքական իրադարձությունների համար նախադրյալներ չկան»,-նշեց Մինասյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am