Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ս.-ի դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ հուլիսի 10-ին նույն գյուղի բնակիչ Քյարամ Ու.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիք է տվել իր որդուն` 38-ամյա Խաչատուր Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 14-ին, ժամը 20.10-ին, Քյարամ Ու.-ն ներկայացել է բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:



























