Մոտավորապես 500 ոստիկաններ հուլիսի 15-ին ներգրավված են եղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանցավոր խմբավորման 60 մասնակիցների ձերբակալման օպերացիայում: Բանդան զբաղվել է սպանություններով, շորթումներով եւ թմրանյութերի վաճառքով, հաղորդում է CNN Turk-ը:
Տեղի ժամանակով 5:30-ից սկսած՝ ոստիկանությունը մայրաքաղաքում ստուգել է 168 հասցեներ, որտեղ, բնակվել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ եւ կասկածյալներ: Ձերբակալվել է 60 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խուզարկության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք:



























