Բեռնատար մեքենաների երթեւեկությունը կսահմանափակվի այն ոլորանի վրա, որտեղ շաբաթ օրը տեղի էր ունեցել սարսափելի վթարը՝ խլելով 18 մարդու կյանք: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
«Վթարի վայրում տեղադրվել են ճանապարհային նշաններ, սահմանափակվել է բեռնատարների երթեւեկությունը: Խոսքն այդ ոլորանի մասին է, սակայն դա չի նշանակում, որ Ստարոկալուժսկի մայրուղու վրա երթեւեկությունն առհասարակ դարադեցվել է»,-ասել է Ա. Պոպովը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի գիշերը խաչմերուկում տեղադրված լուսացույցն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 17:00-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:

























