Վրաստան այցելող հայաստանցի զբոսաշրջիկների թիվը այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 55 տոկոսով:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ՝ հունիսին Վրաստան է այցելել 490 575 զբոսաշրջիկ, ինչը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունիսի համեմատությամբ:
Թուրքիայից ժամանող միջազգային ճանապարհորդների թիվը աճել է 18 տոկոսով: Այս տարի Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը կազմել է 105 988, ինչը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 69 տոկոսով ավելի է: Ուկրաինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 73 տոկոսով:
Այս տարի Վրաստանի սահմանը հատել է Իրաքի 8 794 քաղաքացի, ինչը 932 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Եգիպտոսից ժամանողների թիվը կազմել է 4 448, հաղորդում է «Գռուզիա online»-ը:





























