Սահմանադրական դատարանն, այսօր` հուլիսի 16-ին, գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որոշել է կարճել գործի վարույթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 26-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որի համաձայն ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քմ-ն:





























