Եգիպտոսի նոր նախարարները՝ Հազեմ ալ-Բաբլաուիի գլխավորությամբ, հանդիսավոր երդվել են՝ ձեռքները դրած երկրի Սահմանադրության վրա: Հանդիսավոր արարողությունը կայացել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի աշխատանքային նստավայրում: Նոր կառավարությունում ընդգրկված է 35 մարդ, արդ թվում երկու կանայք, ինչը առաջին անգամ է տեղի ունենում այդ երկրի պատմության ընթացքում:
Հուլիսի 9-ին Հազեմ ալ-Բաբլաուիին հանձնարարվել էր մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ձեւավորել: Կառավարության 35 անդամներից երեքը վարչապետի տեղակալներն են: Վարչապետի առաջին տեղակալ է դարձել Աբդել Ֆատահ աս-Սիսին: Ներդրումային քաղաքականությունը համակարգելու է Միջազգային համագործակցության նախարար Զիյադ Բահա ադ-Դինը (Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար):
Մշակույթի եւ տեղեկատվության նախարարների պաշտոնները բաժին են հասնել կանանց: Այսպես, Մշակույթի նախարար է դարձել Ինաս Աբդել Դաիմը, որը երկար ժամանակ Կահիրեի օպերային թատրոնի ղեկավարն էր եղել, սակայն հեռացվել էր Մուհամեդ Մուրսիի նախագահության շրջանում: Բացի նրանից, լրագրողուհի Դորիա Շարաֆ ադ-Դինը նշանակվել է տեղեկատվության նախարար:





























