Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 56-ամյա Լեւոն Խաչատրյանը BMW-520 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 4-ամյա Ժիրայր Գրիգորյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:

Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել եւ փոքրիկին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցից էլ տեղեկացանք, որ փոքրիկը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ բուժզննման ենթարկվելուց հետո նրան տարել են տուն: Ի դեպ, Լեւոն Խաչատրյանի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Էներգետիկայի նախարարության «Կորպորացիա» ՓԲԸ հաշվեկշռում: