Ռուսաստանի Մոսկվայի մարզում ձերբակալվել է 14-ամյա աշակերտուհուն բռնաբարելու եւ սպանելու մեջ կասկածվողին: Տղամարդուն ձերբակալել են նրա անչափահաս ընկերոջ տան խուզարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ 8-րդ դասարանի աշակերտուհու մարմինը, սեռական բնույթի բռնի գործողությունների հետքերով, հայտնաբերվել էր հուլիսի 15-ի երեկոյան, Դոմոդոդովոյում՝ Ավիացիոննայա միկրոշրջանի տարածքում: Լճակի մոտ Եվգենիա Գ.-ի մերկ մարմինը գտել է այդ վայրում շան հետ զբոսնող բնակչուհին:
Դոմոդեդովոյում բռնաբարել եւ խեղդել են 14-ամյա աղջնակին
Տաք հետքերով ձերբակալվել է աղջնակի 19-ամյա ծանոթը, ով Նորիլսկ քաղաքից է: Նա ոչ մի տեղ չի աշխատում եւ վարում է թափառական կյանք: Ոստիկանները պարզել են, որ 14-ամյա աղջնակը նախկինում շփվել է կասկածյալի հետ, սակայն հետո դադարեցրել է ընկերություն անել, քանի որ վախեցել է նրանից: Աղջիկն իր վախերի մասին պատմել է իր մտերիմներին:
Այդ օրը կասկածյալն այնքան է զանգահարել աղջկան, որ նա ի վերջո, համաձայնել է դուրս գալ: Աղջկան հասցնելով ամայի վայր, չարագործը հարձակվել է նրա վրա, սակայն բռնաբարության ժամանակ աղջիկը ակտիվ դիմադրություն է ցուցաբերել, ուստի տղան դանակով առնվազն 16 հարված է հասցրել: Դիակի վրա նաեւ խեղդելու հետքեր են հայտնաբերվել:
Միաժամանակ, Life News-ը՝ վկայակոչելով ձերբակալվածի ցուցմունքները, այլ վարկած է նշում: Ըստ այդմ, տղամարդը հերքում է իր մասնակցությունը բռնաբարությանը, ասելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:



























