Ռուսաստանի Մոսկվայի մարզում դաժան հաշվեհարդար են տեսել 14-ամյա մի աղջնակի հետ: Հուլիսի 15-ի երեկոյան Դոմոդեդովոյի հերթապահ մաս աղջկա ծնողներից երեխայի անհետացման մասին ահազանգ է ստացվել: 

Դրանից հետո ոստիկանները սկսել են որոնումները: Շուտով տեղեկություն է հայտնվել, որ «Ավիացիոն» միկրոթաղամասում հայտնաբերվել է աղջկա մարմինը` բռնի մահվան հետքերով:  Հուլիսի 15-ին` 22:20-ին, շան հետ զբոսնող տեղի բնակչուհին ջրամբարի մոտ նկատել էր աղջկա մարմինը, հայտնում է ՆՏՎ-ն: Աղջկա մարմինը մերկ էր եղել: 

Ըստ դատաբժշկական փորձաքննոթյան` հանցագործները բռնաբարել եւ խեղդել են զոհին: Մարդասպաններին որոնում են: