Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ամենագլխավոր հարցը կարող է դառնալ Ղարաբաղյան հակամարտության արագ եւ պատերազմական ճանապարհով կարգավորումը: «Էխո»-ի հետ հարցազրույցում այս խորիմաստ կարծիքը հայտնել է Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն՝ մեկնաբանելով Դավութօղլուի այցը Բաքու:

«Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, սակայն հարկավոր է պարզել՝ ում օգնությամբ կարելի է այն սկսել: Մասնավորապես, Ադրբեջանը պատերազմը կարող է սկսել Ռուսաստանի օգնությամբ: Այդ դեպքում հարկավոր է սպասել Սոչիի օլիմպիադայի ավարտին, իսկ դա 2014թ. է: Եթե այս այցի շրջանակում Դավութօղլուն լիակատար աջակցություն հայտնի, պատերազմը կարող է սկսվել նախքան Սոչիի օլիմպիադան, նույնիսկ՝ նախքան Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Այսկերպ Թուրքիան Իլհամ Ալիեւին եւ ամբողջ Ադրբեջանին նվեր կմատուցի ընտրություններից առաջ», - շարունակել է Ահմեդ Դավութօղլուն:

Նախօրեին Ադրբեջանի Զինված ուժերի Գարաեյբատ ուսումնական կենտրոնում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին սկսվել: