Երեւանի Արարատյան փողոցի մի բնակչուհի օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ 21-ամյա դստեր ընկերը՝ 21-ամյա Մ.-ն, ազատ ելումուտ ունենալով իրենց տուն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Մ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել, քանի որ, ըստ իր հայտարարության՝ Մ.-ն խոստացել է վերադարձնել գողոնը, սակայն խոստումը չի կատարել:
Կատարվում է հետաքննություն:





























