24-ամյա Հրաչ Ս.-ն ոստիկաններին հայտնել էր, թե վնասվածքն ստացել է տան մուտքի աստիճաններից ընկնելու հետեւանքով, այնինչ նրան դանակահարել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «աջ ուսահոդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 24-ամյա Հրաչ Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքը ստացել է իրենց տան մուտքի աստիճաններից ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է աշխատավայրում՝ 21-ամյա Արմեն Խ.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գաղտնի փականով դանակով հարվածելու հետեւանքով:
Հրաչ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:



























