Երեւանի բնակիչ, 37-ամյա Լուսինե Գրիշայի Գրիգորյանը ոստիկանությանը հայտնել է, որ իր ծանոթ Թորգոմ Ալեքսանյանը, Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարեւանությամբ, Nissan Altima մակնիշի 77 ԼՍ 717 համարանիշի ավտոմեքենայով հետապնդել եւ կտրել է իր ճանապարհը՝ վնասելով ավտոմեքենան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ճանապարհային ոստիկանությունից:
Ըստ այդմ, Թորգոմ Ա.-ն կնոջ կամքին հակառակ, փորձել է ուժով իջեցնել ավտոմեքենայի ապակին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























