«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 17-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Դոլարն այսօր պահանջարկ է վայելել 410.50 դրամով, սակայն առաջարկի նվազագույն գինը 410.75 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 409-412 դրամ միջակայքում, սակայն ընդհանուր առմամբ` դոլարն աճի միտում ունի:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է այլ արժույթների նկատմամբ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բեռնանկեյի այսօր երեկոյան սպասվող ելույթից առաջ: Սպասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Բ. Բեռնանկեն կրկին կհիշեցնի ակտիվների գնման գործընթացի (ամսական 85 մլրդ դոլար) մինչեւ տարեւերջ ավարտի մասին, սակայն դա կանի վերապահումով` եթե տնտեսական աճի տեմպն արագանա: Եվրոն այսօր սակարկվել է 1.315 դոլարի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.4526 ռուբլի: Դոլարը էժանացել է ռուբլու նկատմամբ: