Մոսկվայի քաղաքապետի սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն վեց թեկնածուներ: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն ավարտել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների գրանցումը: Հայտագրված 40 թեկնածուներից 34-ին չեն գրանցել:
Մասնավորապես, հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկել են, որպեսզի մերժվի «Կանաչների դաշինքի» թեկնածու Գլեբ Ֆետիսովի եւ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Սվետլանա Պեունովայի թեկնածության գրանցումը: Ֆետիսովը Մոսկվայի քաղաքապետարանի պատգամավորների 110 անհրաժեշտ ստորագրություններից հավաքել էր միայն 65-ը, իսկ Պեունովան` միայն ութը:
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն` ՌԴԿԿ Կենտկոմի փոխնախագահ Իվան Մելնիկովը, «Սպրավեդլիվայա Ռոսիայի» նախագահ Նիկոլայ Լեւիչեւը, ՌԼԴԿ-ի թեկնածու Միխայիլ Դեգտյարովը, ինքնաառաջադրված Սերգեյ Սոբյանինը, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը, հայտնում է BFM.RU-ն:
Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:



























