«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է,   որ  փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  հուլիսի  18-ին ժամը 10:00–ից մինչեւ ժամը 20:00 դադարեցվելու  է  Արաբկիր  վարչական շրջանի Փափազյան, Քոչար, Բաղրամյան, Սունդուկյան, Գյուլբենկյան, Ավետիսյան, Վաղարշյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: