Մարտունիում Փ. Բաղդասարյանը փայտով ծեծի է ենթարկել եղբոր կնոջը: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Փ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի իրենց առանձնատան բակում, իր եղբոր կնոջ` Ռ. Մ.-ի միջեւ, հողի սահմանագծի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ռ. Մ.-ի ձեռքին եղած 2.44 եւ 1.22մ չափերի փայտի կտորով դիտավորությամբ հարվածել է վերջինիս դեմքի շրջանին:
Ռ. Մ.-ն փայտի հարվածից ստացել է առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով վնասվածք:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 117 հոդվածով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























