Ջերմոցային տնտեսությունները ներդրումների համար հետաքրքիր ոլորտ են դարձել; Այդ մասին այսօր՝ հուլիսի 18-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից  «Կագա Գրուպ» ընկերությանը հարկային արտոնություն տալու հարցի ներկայացման ժամանակ՝ Կոտայքի մարզում գերժամանակակից ջերմոցներ հիմնելու համար:

Տ. Սարգսյանը նշեց, որ 1 ամսվա ընթացքում արդեն 5-րդ հարկային արտոնությունն են տրամադրում ջերմոցներ հիմնելու համար: «Սա շահութաբեր բիզնես է՝ եւ աշխատատեղ է ստեղծում, եւ ողջ տարվա ընթացքում է աշխատում, եւ արտահանման մեծ պոտենցիալ ունի»,- նշեց Տ. Սարգսյանը: