Ներդրումային ծրագրի շրջանակներում «Կագա Գրուպ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներով:
Հայաստանի կառավարությունը հուլիսի 18-ին կքննարկի այդ ընկերությանը ներմուծված ապրանքների համար 3 տարով ավելացված արժեքի հարկի տարկետում տալու հարցը:
Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.25 մլրդ դրամի չափով: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.84 մլրդ դրամի արտադրանք (2014թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ եւ Վրաստան:





























