Անհայտ քաղաքացին ոստիկանության Մասիսի բաժին   հուլիսի 17-ին, ժամը 10.50-ին ահազանգել է, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ 1956 թ. ծնված  Վիտալի Մ.-ն իր տան հողամասում կանեփ է աճեցնում եւ օգտագործում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Վիտալի Մ.-ի  տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերել է 1.3 կգ ընդհանուր կշռով կանեփ բույսի 15 թուփ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: