«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410,41 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ հուլիսի 16-ի համեմատ դոլարը թանկացել է 0.1%-ով կամ 0,41 կետով;
Բորսայում այսօր վաճառվել է 6.95 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան է 409-411 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մի փոքր ամրապնդվել է՝ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեյի երեկվա ելույթի ազդեցությամբ: Բ. Բեռնանկեն հաստատել է, որ ակտիվների գնման գործընթացը կավարտեն մինչեւ տարեվերջ: Եվրոն այսօր սակարկվել է 1.31 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,3998 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:





























